Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարուքյանը Կոպիրկինի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի հարցը և տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները

Մարուքյանը Կոպիրկինի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի հարցը և տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները
Քաղաքականություն
22:23, 13 апрель 2021
ԱԺ պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին Մարուքյանը գրել է իր ֆեյբուքյան էջում: 

«Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը»,- գրել է Մարուքյանը։