Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տաշիր պիցցան» վերաբացվել է

«Տաշիր պիցցան» վերաբացվել է
Հայաստան
12:32, 14 ноябрь 2021
«Տաշիր պիցցան» վերաբացվել է։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը փակվել էին նոյեմբերի 5-ից, քանի որ շուրջ 170 մարդ, որոնք օգտվել էին «Տաշիր պիցցայի» այս կամ այն մասնաճյուղից, հոսպիտալացվել էին՝ թունավորման ախտանիշներով:

«Տաշիր պիցցայի» թիմը նոյեմբերի 9-ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասվում էր․

««Տաշիր Պիցցայի» սիրելի հաճախորդներ,
Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր և համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։
ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։ Մեզ համար առաջնահերթություն է մեր հաճախորդների առողջությունը։

Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության համար։
«Տաշիր Պիցցա» հասարակական սննդի ցանցը ՀՀ–ում գործում է 2004 թվականից և մինչ օրս սպասարկել է ավելի քան 80.000.000 քաղաքացու, ունի գրեթե 1000 աշխատակից, 29 մասնաճյուղ՝ Երևանում, ԼՂՀ–ում և ՀՀ 5 մարզերում , համագործակցում է շուրջ 500 մատակարար ընկերությունների հետ՝ ներմուծող և արտադրող, օրական սպասարկում է 30.000-32.000 հաճախորդի»։