Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տաշիր պիցցայից» թունավորված և հոսպիտալացվածներից 7-ը դեռ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում են

«Տաշիր պիցցայից» թունավորված և հոսպիտալացվածներից 7-ը դեռ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում են
Հասարակություն
21:16, 10 ноябрь 2021
Նոյեմբերի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության բռնկման ընթացքում հոսպիտալացվածներից բուժումը շարունակում է 7 քաղաքացի`«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուսները դուրս են գրվել բժշկական կազմակերպություններից: