Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանի քաղաքացի է մասնակցել Իջևանում ՏԻՄ ընտրություններին

Քանի քաղաքացի է մասնակցել Իջևանում ՏԻՄ ընտրություններին
Հայաստան
21:15, 14 ноябрь 2021
Ժամը 20։00-ին ՀՀ տարածքի բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, քվեարկությունն ավարտվեց, տեղամասերի դռները փակվեցին։

Իջեւանում ընտրություններն անցան առանց միջադեպերի։ Այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)» կուսակցությունները։ 

Civic.am -ի թղթակիցը թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեց, որ այնտեղ ընտրություններին մասնակցել են 12384 քաղաքացի, որը կազմում է 37.43%: