Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. երկհարկանի շենքի պատշգամբի փլուզման հետևանքով 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է․ Shamshyan. com

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. երկհարկանի շենքի պատշգամբի փլուզման հետևանքով 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է․ Shamshyan. com
Հայաստան
14:48, 21 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 21-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ  Նոյեմերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի  5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան»  բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը, ում անունը Անգելինա է, ճանապարհին մահացել է:

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի ծառայողները: Տեղում աշխատում է նաև հետաքննական բաժանմունքի հետաքննիչը: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝մահացածն ու վիրավորները երեխաներ են, ովքեր նշված փողոցի 12-րդ երկահարկանի տան պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կուռուցված է եղել Խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան, իսկ վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:  

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: