Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագնու նիստում առաջարկվեց «Արաբկիր կամար» ՓԲԸ-ին ազատել շահութաբաժնի, ինչպես նաև հաշվարկված տոկոսների վճարումից

Երևանի ավագնու նիստում առաջարկվեց «Արաբկիր կամար» ՓԲԸ-ին ազատել շահութաբաժնի, ինչպես նաև հաշվարկված տոկոսների վճարումից
Հայաստան
12:26, 30 ноябрь 2021
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց Արաբկիր համայնքի «Արաբկիր կամար» ՓԲԸ կողմից 2018 թվականի տնտեսական արդյունքներով  հաշվարկված շահութաբաժնի և սահմանված ժամկետում վճարում չկատարելու համար հաշվարկված տոկոսներից Երևանի բյուջե վճարում կատարելուց ազատելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ քաղաքապետի որոշմամբ Արաբկիր համայնքի «Արաբկիր Կամար» ՓԲԸ-ի 2018 թվականի տարեկան գործողության արդյունքով առաջացած 30 միլիոն դրամ զուտ շահույթներից 2019 թվականին Երևանի բյուջե պետք է վճարվի 12 միլիոն դրամ շահութաբաժին, սակայն փաստացի վճարում չի իրականացվել։ 

«Ընկերության կողմից շահութաբաժնի գումարների սահմանված ժամկետներում չվճարելը պայմանավորված է ֆինանսական ցուցանիշներով։ Մասնավորապես՝ ազատ դրամական միջոցների խիստ անբավարարությամբ։ Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի ապրիլի 28-ի 2019 Ա որոշմամբ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում։ Ընկերության գույքի վերագնահատման արդյունքում պարզվել է, որ գնահատված արժեքը կազմում է 15,8 միլիոն դրամ։ Մինչդեռ Երևանի քաղաքապետի 04․06․2021 թվականի 18․09-Ա որոշմամբ հաստատված լուծարման միջանկյալ հաշվեկշռով արձանագրվել է, որ 01․04․2021 թվականի դրությամբ կրեդիտորական պարտքը կազմում է 29,8 միլիոն դրամ, որից 12,7 միլիոն դրամը կազմում է հիմնադրին շահութաբաժինների գծով պարտքը»,-ասաց քաղաքապետի տեղակալը։

Այնուհետև նա ասաց, որ առաջնորդվելով Երևանի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի 69-Ա որոշմամբ հաստատված Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տոկոսների հաշվարկման վճարման և պարտավորությունների գանձման կարգի 5-րդ կետով 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը հաշվարկվել է տոկոսներ՝ 825 հազար դրամի չափով։

Քաղաքապետի տեղակալն առաջարկում է ընկերությանն ազատել շահութաբաժնի, ինչպես նաև հաշվարկված տոկոսների վճարումից։