Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվորների համար ինչ արվում է բանակում, այս կառավարությունն է անում. Տպավորություն եք ստեղծում, թե դուք կանգնած եք բանակի կողքին. Գագիկ Մելքոնյանը՝ ընդդիմությանը

«Տպավորություն է ստեղծվում, որ մեր ընդդիմադիր գործընկերները կանգնած են բանակի կողքին և մտածում են զինծառայողների մասին, իսկ իշխանությունները հակառակն են անում, որ զինծառայողների վիճակն ավելի վատ լինի»,- այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ զինվորների համար ինչ արվում է բանակում, այդ ամենն այս կառավարությունն է անում: