Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել և գործարկվել է բարեվարքության ստուգման գործընթացը. ԿԿՀ նախագահ

ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել և գործարկվել է բարեվարքության ստուգման գործընթացը. ԿԿՀ նախագահ
Հայաստան
12:54, 28 декабрь 2021
«Կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվել է որպես ՀՀ կառավարության առաջնահերթություններից: Հանձնաժողովը 2020 թվականից, որպես արդեն գործող մարմին, սկսել է իրականացնել իր աշխատանքները մի շարք ուղղություններով»,- այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Մեդիա կենտրոնում» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրանցած արդյունքների վերաբերյալ 2021 թվականը ամփոփելիս նշեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և հավելեց, որ պատրաստվում են ներկայացնել առնվազն 6 հիմնական ոլորտային քաղաքականությունների արդյունքները:

Նրա խոսքով՝  համակարգվել է հայտարարագրման գործընթացը, և դրա հետ կապված օրենսդրական փոփոխություններ են կատարվել:  

«Ներդրվում են կառավարման ոլորտում կոռուպցիան կանխարգելելու և վերահսկելու նոր մեխանիզմներ, ինչպես նաև ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել և կոնկրետ պաշտոնների համար գործարկվել են բարեվարքության ստուգման գործընթացը և դրա արդյունքները: Հանձնաժողովը աշխատել է նաև կոնկրետ հանրային ծառայողների վարքագծի վերահսկման և այդ ոլորտում ևս բարեվարքության հաստատման ուղղությամբ»,- նշեց հանձնաժողովի նախագահը: