Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահ առաքելության տեսանկյունից ճիշտ կլիներ՝ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին հայկական բնակավայրերի մերձակա հատվածում մարտական դիրքերը․ պատգամավոր

Խաղաղապահ առաքելության տեսանկյունից ճիշտ կլիներ՝ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին հայկական բնակավայրերի մերձակա հատվածում մարտական դիրքերը․ պատգամավոր
Հայաստան
11:15, 11 январь 2022
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանական մի քանի սադրանքների, որոնք գրանցվել են հունվարի 10-ին։

«Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։

Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենա, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ վարվել։
Երրորդ միջադեպը վերաբերվում է Շուշիի հարակից հատվածող անցնող ճանապարհին, որտեղ թշնամին քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։

Այս երեք միջադեպերը արձանագրվել են երեկ՝ հունվարի 10-ին և 3-ի դեպքում էլ գլխավոր ընդհանրությունն այն է, որ ադրբեջանցի զինծառայողները հայկական բնակավայրերի, բնակիչների ուղղությամբ նպատակային կրակ են վարել՝ խոցելու գյուղատնտեսական տեխնիկա, քաղաքացիական մեքենա և խաղաղ բնակիչների։

Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության տեսանկյունից, ճիշտ կլիներ, որպեսզի ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին այն մարտական դիրքերը, որոնք հայկական բնակավայրերի մերձակա հատվածում են և տարբեր իրավիճակներում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։

Հետպատերազմյան փուլում, ռուս խաղաղապահների միջամտությամբ, տարբեր ուղղություններում դիրքեր հանվել է և կարծում եմ, որ այս դեպքում ևս, ադրբեջանական լկտիությունները հաշվի առնելով, Ադրբեջանին ստիպելու և կրակ վարող դիրքերը առհասարակ հանելու հնարավորություն կա»,-նշել է պատգամավորը։