Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենան քաղաքացիական շտապօգնության մեքենա է ներկայացնում

Ադրբեջանը ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենան քաղաքացիական շտապօգնության մեքենա է ներկայացնում
Միջազգային
15:57, 15 октябрь 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենան ներկայացնում է քաղաքացիական շտապօգնության մեքենա՝ հայտնելով, թե  «հայկական անօրինական զինված խմբի անդամները հերթական ահաբեկչությունը ձեռնարկեցին մեր ստորաբաժանումների դեմ՝ Աղդարայի ուղղությամբ, օգտագործելով քաղաքացիական շտապօգնության մեքենան»: Այս մասին գրել է ադրբեջանական report.az կայքը։ 

Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայողների զգոնության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս փորձը կանխվել է, իսկ մեքենայում գտնվող զինյալները ստիպված են եղել հետ շրջվել:

«Մենք հայտարարում ենք, որ ռազմական նպատակներով քաղաքացիական շտապօգնության օգտագործումը  խստիվ անթույլատրելի է՝ ահաբեկիչներին բնորոշ մեթոդ, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում»,- նշվել է նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ 


Սյուզի Սիրականյան