Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով
Հայաստան
17:18, 21 январь 2022
Երևանում հունվարի 21-ի  ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:

Արցախում հունվարի 21-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: