Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը կտրուկ աճել են. 940 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը կտրուկ աճել են. 940 նոր դեպք
Հայաստան / Հասարակություն
11:12, 22 январь 2022
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 940-ով և դարձել 350897: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 242 մարդ (+812), կատարվել է 2 669 792 թեստավորում (+5 812), առողջացել են վարակվածներից 334 109-ը (+127): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մարդ չի մահացել, մահերի ընդհանուր թիվն անփոփոխ է` 8026։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1520։

Նշենք, որ երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածների 628 նոր դեպք: