Քաղաքացիակենտրոն
լրատվություն

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ
Հայաստան
19:00, 03 февраль 2022
N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 2-ից 3-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պարապմունքների ընթացքում ստուգվել և  կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։