Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդային ճանապարհով տեղափոխվել հնարավոր չէ, իսկ ցամաքային ճանապարհով՝ ավտոմեքենայով տեղաշարժվելը նույնպես վտանգավոր է․ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար

Օդային ճանապարհով տեղափոխվել հնարավոր չէ, իսկ ցամաքային ճանապարհով՝ ավտոմեքենայով տեղաշարժվելը նույնպես վտանգավոր է․ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար
Հայաստան
16:24, 24 февраль 2022
ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին քիչ առաջ զրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Գալյա Վոլոդինայի հետ, քիչ հետո էլ պետք է խոսի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Տեղի հայ համայնքի ղեկավարի հետ, ինչպես նշեց Հակոբյանը, դեռևս չի հասցրել կապ հաստատել: «Փոխարենը խոսել եմ տեղի հայերից մի քանիսի հետ, բնականաբար, լարված են, անհանգիստ են, թռիչքներ չկան, որպեսզի կարողանան տեղափոխվել հայրենի երկիր»,- ասաց  պատգամավորը։ 

Հարցին՝ ՀՀ-ն միջոցներ ձեռնարկո՞ւմ է Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցներին տարհանելու և նրանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, Հակոբյանն արձագանքեց. «Այս պահին դեռ նման քննարկում չենք ունեցել, բայց քիչ անց պետք է խոսեմ ԱԺ մեր ղեկավարության հետ, նաև՝ արտաքին գործերի նախարարություն պետք  է կապվեմ, որպեսզի հասկանամ, թե ինչ կարող ենք անել։ Իրավիճակն այսպիսին է՝ ոչ մի ինքնաթիռ այս պահին չի թռչում, այսինքն՝ օդային ճանապարհով տեղափոխվել հնարավոր չէ, իսկ ցամաքային ճանապարհով՝ ավտոմեքենայով տեղաշարժվելը նույնպես վտանգավոր է.  Կիևից դուրս գալու համար մտ 5 ժամ է պահանջվում։ Ավելի անվտանգ կլինի, եթե մարդիկ  իրենց բնակավայրերում, իրենց կեցավայրերում մնան»։ 

Հեղինե Մանուկյան