Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են. Քերի Քավանո

Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են. Քերի Քավանո
Հայաստան
19:25, 12 март 2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․

«Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող սարսափի վրա։ Հրադադարի խախտման դեպքերն ավելանում են,այդ ամենին գումարվել է վերջերս վնասված գազատարը, որ ջեռուցում էր տարածաշրջանը։

Այստեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։ Խաղաղություն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը  վնասվել էր ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի էր ունեցել ադրբեջանական դիրքի մոտ, հայտնել էր ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերականգնման աշխատանքներին։ Ռուս խաղաղապահները բանակցում են։