Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես էստեղ նստած, իմ գործը կատարում եմ»․ ԳՇ պետի պաշտոնակատարը չի տեսել Օնիկ Գասպարյանին ԳՇ-ում

«Ես էստեղ նստած, իմ գործը կատարում եմ»․ ԳՇ պետի պաշտոնակատարը չի տեսել Օնիկ Գասպարյանին ԳՇ-ում
Հայաստան
14:45, 20 март 2021
Չնայած ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը Վարչական դատարանի որոշումից հետո հայտարարեց, թե Գասպարյանը առավոտյան 8․30-ից գլխավոր շտաբի իր աշխատավայրում է, պարզվում է՝ ԳՇ պետի աշխատասենյակում աշխատող ԳՇ պետի պաշտոնակատար Ստեփան Գալստյանը նրան չի տեսել այնտեղ։

ԺՊ նշանակված Ստեփան Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում երեկ ասել է․ «Մի խառնեք սեւը սպիտակի, սպիտակը սեւի հետ, հանգիստ թողեք ծառայենք, մենք ուրիշ խնդիրներ ունենք։ Ես իմ պարտականությունները կատարում եմ, հրաման տեսե՞լ եք, որ ինձ հանել են, որ չեք տեսել, հանգիստ մնացեք։ Ես ասում եմ՝ կատարում եմ իմ պարտականությունները ԺՊ-ի»։

Հարցին, թե Օնիկ Գասպարյանը երբ գալիս է աշխատանքի ինչո՞վ է զբավում է, գեներալ-լեյտենանտը պատասխանել է․ «Ես չեմ տեսել,  դու ինձ ասում ես, ես ասում եմ՝ չեմ տեսել։ Ես էստեղ նստած, իմ գործը կատարում եմ,  ժողովի եմ, առավոտից էլ ջուր չեմ խմել։ Տված է չէ՞, որ ժամանակավոր պաշտոնակատար ես եմ, դրանից հետո ուրիշ հրաման տեսե՞լ եք»։

ՊՆ-ն և Գլխավոր շտաբը համառորեն չեն պատասխանում հեռախոսազանգերին։