Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազգությամբ հայը» պետք է հանվի և ուղղակի գրվի՝ «հեշտացված կամ արագացված կարգով քաղաքացիություն տալու մասին». Վիգեն Խաչատրյան

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ՀՀ Քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Չեմ կարծում, թե մենք օրենքով պետք է նշենք, թե որ դեպքում մարդը պիտի համարվի հայ: Մարդը չպետք է գա ու ստիպված ապացուցի, որ ինքը հայ է, և ինչ-որ տեղեկանքներ բերի: Այդ պահը պետք է թողնել համապատասխան մարմնին որոշելու»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա նաև անդրադարձավ ազգությամբ ոչ հայերի խնդրին, որոնք շատ կարևոր են Հայաստանի համար,  և նշեց. «Էդ «ազգությամբ հայը» պետք է հանվի և ուղղակի գրվի՝ «հեշտացված կամ արագացված կարգով քաղաքացիություն տալու մասին»:

Մանրամասն՝ տեսանյութում: