Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մկրտության փաստաթղթի հիման վրա մարդը ճանաչվում է ազգությամբ հայ և պարզեցված կարգով ստանում ՀՀ քաղաքացիություն. Ֆիդանյանը՝ Արսենյանին

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է ՀՀ Քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, նախագծի նպատակն է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, հիշեցնելով, որ մենք աշխարհիկ պետություն ենք, և եկեղեցին անջատված է պետությունից, փոխոստիկանապետին հարցրեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ պատկան մարմինները կրոնական կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչեն մարդու ազգային պատկանելությունը, ինչի հետևանքով մարդը կարող է հավակնել դառնալու ՀՀ քաղաքացի»:

Ի պատասխան Արա Ֆիդանյանն ասաց, որ եկեղեցու կողմից տրված մկրտության փաստաթղթերը հիմք են հանդիսանում, որպեսզի մարդիկ ճանաչվեն ազգությամբ հայ և պարզեցված կարգով ստանան ՀՀ քաղաքացիություն:

Արձագանքելով՝ Գուրգեն Արսենյանը նշեց, որ այդ «գրավիչ» ճանապարհով չպետք է գայթակղվել. «ՀՀ քաղաքացի դառնալու ամենակարևոր կոմպոնենտը դավանաբանական պատկանելությունը չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում: