Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականին կավարտվեն Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները

2022 թվականին կավարտվեն Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները
Հայաստան
20:32, 27 май 2022
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախորդ տարի մեկնարկել և 2022 թվականին կավարտվեն Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները: Աշխատանքների ընթացքին այսօր ծանոթացել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է: Այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։ Պատասխանատուները կարևորել են շինաշխատանքների որակով և ժամկետներում իրականացումը։ Կապալառու կազմակերպության՝ «Գևորգյան Ներսիսյան» ՍՊԸ ղեկավարը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի սահմանված ժամկետում։ 

Տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գյումրու բնակիչներին: Կենտրոնում մեկ պատուհանի միջոցով կտրամադրվեն սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: