Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյան

Մահացել է ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյան
Հայաստան
17:43, 22 июль 2022
Մահացել է ավիացիոն փորձագետ, խորհրդատու, հայկական ավիացիայի նվիրյալ Նավիկ Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ցավով տեղեկացրել է նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

Նավիկ Խաչատրյանն իր ողջ կյանքը նվիրել էր հայկական ավիացիայի զարգացմանը: Ֆեյսբուքյան էջում նրա վերջին գրառումը նույնպես հայկական ավիացիայի մասին է:
«Որևէ մասնավոր անձ, ով նվիրված է հայկական ավիացիային, տիրապետում է մոտ 3,0 Մ$ դրամագլխի, ցանկանում է ՀՀ-ում ստեղծել և շահագործել ամբողջական ծառայություն մատուցող ավիաընկերություն` դիմեք ինձ անձնական նամակով:

Նշեմ, որ իմ ԲՊ-ի հիմքում դրված է 2 քույր A320 օդանավերի լիզինգով ձեռքբերումը, 2023 թվականի մայիսից շահագործումը, և 100% հայկական կադրերի ներգրավումը»,- հունիսի 29-ին գրել էր նա: