Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հայաստան
13:26, 02 август 2022
Հունիսի 24-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի էր ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 29-ին 66-ամյա Աշոտ Դ.-ն հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: