Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
Հայաստան
22:33, 04 август 2022
Օգոստոսի 4-ին` ժամը 19։26-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Մասրիկ գետից դուրս են բերել «Volkswagen Tоuareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Ս․ և 4 ուղևոր):