Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 13.9%

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 13.9%
Հայաստան / Տնտեսություն
23:00, 26 сентябрь 2022
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 13.9%:

Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️ծառայություններ՝ 27.1%,
✔️շինարարություն՝ 14.2%,
✔️առևտրի շրջանառություն՝ 13.6%,
✔️արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 9.2%:

2022թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 56.2%-ով. արտահանումն աճել է 52.9%-ով, իսկ ներմուծումը՝ 58.2%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.4%-ով: