Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանի փոխհամայնքապետը Իրանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկել է հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հնարավոր համագործակցության ուղղությունները

Կապանի փոխհամայնքապետը Իրանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկել է  հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հնարավոր համագործակցության ուղղությունները
Հայաստան
16:49, 20 октябрь 2022
Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Այդ մասին ասված է Կապանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Գոռ Թադևոսյանը շնորհավորել է Մորթեզա Աբեդիին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ:

«Հանդիպումը թեև ճանաչողական բնույթ էր կրում, բայց և հիմնական թեման վաղը Կապանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումն էր և այդ համատեքստում նախապատրաստական ու կազմակերպչական հարցերի քննարկումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ խոսելով առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության և այլ հարցերի վերաբերյալ։
 
Գոռ Թադևոսյանը հյուպատոսին է հայտնել, որ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արդեն իսկ սկսվել է պարսկերենի դասավանդումը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հնարավորությանը»,- նշված է գրառման մեջ։