Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետո նույն խոչընդոտողները սկսում են շահարկել, թե «Սյունիքը անտեր է», «Սյունիքը մնացել է միայն «ազնիվ» համայնքապետերի «հույսին»․ Ստյոպա Սաֆարյան

Հետո նույն խոչընդոտողները սկսում են շահարկել, թե «Սյունիքը անտեր է», «Սյունիքը մնացել է միայն «ազնիվ» համայնքապետերի «հույսին»․ Ստյոպա Սաֆարյան
Հայաստան
13:53, 21 апрель 2021
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Արդեն երկրորդ անգամն է, ինչ Սյունիքում մի փոքրամասնական խումբ փորձում է անգամ անթույլատրելի մեթոդներով թույլ չտալ, որ Սյունիքի խնդիրները դրվեն կառավարության սեղանին ու փնտրվեն լուծումներ։ Հետո նույն խոչընդոտողները սկսում են շահարկել, թե «Սյունիքը անտեր է», «Սյունիքը մնացել է միայն «ազնիվ» համայնքապետերի «հույսին» /իսկ տեղեկատվությունը նրանց դեմ հարուցված քրեական գործերի շուրջ լիուլի է/ ու այսպես շարունակ։ Հետո նրանց շարունակում է Ալիևը իր հոխորտանքներով ու սկսում են Ալիևի բարբաջանքները պտտացնել․․․ Մի խոսքով՝ շատ կազմակերպված սխեմա է, աշխատում է ողջ երկրի դեմ, ինչպես Արցախի դեպքում էր արվում 2,5 տարի շարունակ, ու, ցավոք, կառավարությունն էլ կարծես թե չի տեսնում, թե Սյունքի դեմ մեխանիզմն ինչպես է աշխատում։ Ուզում եմ հավատալ, որ մեր սյունեցի եղբայրներն ու քույրերը տեսնում ու հասկանում են, ու իրենք էլ չպետք է թույլ տան, որ այդ ագրեսիվ փոքրամասնական խմբակները մեզ բոլորիս ետ գցեն Սյունիքի կենսական խնդիրները լուծելուց, այն դեպքում երբ ժամանակը թանկ է ու մենք մեզ պարտադրված ու պարտված պատերազմից երկրով ու ազգովի ոտքի կանգնելու, հզորանալու ու մեզ պաշտպանելու հրամայականն ունենք։

Մենք տեսել ենք, թե ինչպես է կազմակերպված փոքրամասնությունը անկազմակերպ մեծամասնությանը տասնամյակով թելադրում։ Հուսով եմ՝ անցյալի սխալները թույլ չենք տա։ 

Իսկ այս ամենում կարևորը որևէ անձի իշխանությունը չէ, քանի որ բոլորը ժամանակավոր են այս աշխարհում։ Մնալու է այն, թե ինչ խնդիր է լուծվում երկրի ու նրա համայնքների համար։ 

Հետգրության փոխարեն․ Ագարակում կամ որևէ այլ տեղ սրբություններ, մորը, այն էլ մահացած կնոջը հայհոյող տմարդի տեսակը նախ պետք է գիտակցի, որ իր մորն է հայհոյում, եթե տուն գնա, միգուցե իր մայրը դա կբացատրի, ու այդ տեսակը կամ նրա արաքը արդարացնողը իմ աշխարհում տեղ չունի և հորդորում եմ այլևս չերևալ ու որևէ մեկնաբանություն չգրել իմ գրառումների տակ։ Եթե դա «ճիշտն ու սիրունն է», ինչպես երկու կին գրեցին, չզարմանաք, որ ձեզ էլ նույն կերպ դինավորեն այդ քննարկումներում՝ «ճշտով ու սիրուն»»։