Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
Հայաստան
21:27, 16 декабрь 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը, ոստիկանության և սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում նախարարության համակարգող դերին առնչվող հարցեր:

Գրիգոր Մինասյանը հանդիպման ընթացքում ընդգծել է ոստիկանության բարեփոխումներին միտված համակարգային աշխատանքներին վերաբերող հարցերը՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանության կրթական համակարգի բարեփոխումը և նոր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը:

Հանդիպմանը ներկայացվել են նաև սահմանադրական բարեփոխումների առաջխաղացման, ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ավելի ամրապնդել և խորացնել առկա համագործակցությունը, ինչպես նաև՝ քայլեր ձեռնարկել նոր նախաձեռնությունների նախանշման ուղղությամբ: