Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովի այգին հյուրընկալելու է երեխաներին ու մեծերին՝ միասին ճանապարհելու 2022 թվականը. հայտարարություն

Ազգային ժողովի այգին հյուրընկալելու է երեխաներին ու մեծերին՝ միասին ճանապարհելու 2022 թվականը. հայտարարություն
Հայաստան
11:01, 25 декабрь 2022
Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.    

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ից, ՀՀ Ազգային ժողովի այգին հյուրընկալելու է երեխաներին ու մեծերին՝ միասին ճանապարհելու 2022 թվականը։  

Ամանորի հեքիաթային միջոցառումը կուղեկցվի «Երգի պետական թատրոնի» սաների գեղեցիկ կատարումներով։ Ձմեռ Պապը, Ձյունանուշն ու հեքիաթի հերոսները երեխաներին կսպասեն հատուկ առանձնացված ֆոտոգոտում, ուր տպավորություններն առավել ջերմ կամրագրվեն։ 

Միասին սպասենք Ամանորի լույսին ու հրաշքին, հրավիրում ենք բոլորին»։