Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր խաչի միջոցով Հայաստանից Արցախ հասած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ

Կարմիր խաչի միջոցով Հայաստանից Արցախ հասած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ
Հայաստան
12:43, 27 декабрь 2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ է ուղարկվել Արցախ։
 
Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 
 
«Արցախի առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։