Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել

Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
Հայաստան
22:05, 13 январь 2023
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։

Ըստ այդմ՝

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Սոս Վահեի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արման Լևոնի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Վահագն Սերգեյի ԱՖՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար: