Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ
Հայաստան
10:44, 05 март 2023
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
 
Հոսպիտալացված պացիենտներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:
 
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
 
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ԱՆ-ը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
 
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: