Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմից հետո քանի անգամ գրեցի, որ պետք է շտապենք Սյունիքում նոր "սահմանագծի"' դիրքերի ամրապնդման, կառուցման հարցում․ Ստյոպա Սաֆարյան

Պատերազմից հետո քանի անգամ գրեցի, որ պետք է շտապենք Սյունիքում նոր "սահմանագծի"' դիրքերի ամրապնդման, կառուցման հարցում․ Ստյոպա Սաֆարյան
Հայաստան
11:17, 13 май 2021
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Պատերազմից հետո քանի անգամ գրեցի, որ պետք է շտապենք Սյունիքում նոր "սահմանագծի"' դիրքերի ամրապնդման, կառուցման հարցում։ Քանիցս ասել եմ, որ խնդրի լուծման ուղիներից մեկն էլ համարել եմ բոլորիս' աշխատունակ տղամարդկանց մոբիլիզացիան, երբ բահը ձեռքներիս կգնայինք ու արագ կփորեինք, կօգնեինք մեր բանակին կահավորել նոր դիրքերը։ Գիտեմ, որ ռիսկային տարր էլ կար ասվածում. ի վերջո դիրքը "բաց" կառույց չէ բոլորիս մտնելու համար, բայց մի լուծում կարող էին գտնել զինվորականները... Ինքս ու վստահ եմ' շատերը պատրաստ էինք գնալ, փորել, չգիտեմ' անել հանձնարարած ցանկացած աշխատանքը... Իսկ մենք ինչով էինք զբաղված? Հա, ուրախանում էինք "հպարտ" եկեղեցականի դեմարշով, ճանապարհներ փակելով... 

Ու միշտ գրում էի' սեղանին ամեն խնդիր տեսնում եմ, իսկ Սյունիքի հարցերը չեմ տեսնում, որովհետև չեն էլ թողնում, որ դրանք մեր սեղանին դրվեն...

Մենք Տավուշում այս "կինոն" շատ անգամներ ենք տեսել, թե ինչպես են իրենք էլ, մենք էլ առաջ գնում, սահմանի վրա դրվածք դնում, ինչպես է կրճատվում միջդիրքային տարածությունը...

Տավուշից և լավ, և վատ դասերի առումով այնքան սովորելու բան կա.․․


Ինձ մեկ-մեկ թվում է, թե Սյունիքի ու Տավուշի միջև փորձի փոխանակում է պետք․․․»