Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավոք, մեր թշնամին ներսից է, իսկ հարվածը՝ թիկունքից․ Նազելի Բաղդասարյան

Ցավոք, մեր թշնամին ներսից է, իսկ հարվածը՝ թիկունքից․ Նազելի Բաղդասարյան
Հայաստան
01:45, 17 май 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Քաղաքական եւ ոչ մի շահ չի կարող պետական եւ ազգային շահից բարձր լինել։
Ցավոք, մեր թշնամին ներսից է, իսկ հարվածը՝ թիկունքից, եւ դրանով իսկ դժվար է հակառակորդին դիմակայելը։ Մանկուրտների խմբակի յուրաքանչյուր խոսքը բանակցային գործընթացի վիժեցմանն է միտված։ Նախկին մարզպետից մինչ ներկա պատգամավոր...
Նրանց անունները հարկ է հատ առ հատ հիշել ու գամել անարգանքի սյունին։
Որքա՞ն կարող են հայրենիք չսիրել, որքա՞ն ստորության են պատրաստ եւ որքա՞ն են վճարել իրենց, որ երկիրն այսօր դնում են հարվածի տակ։
Ո՞վ են իրենք... ընդամենը քաղաքական խամաճիկներ, որոնք գործիք են արյունարբու հրեշի ձեռքում»։