Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գերեվարված զինծառայողների վերադարձի հարցով բանակցություններում կան որոշակի պայմանավորվածություններ»․ ՊՆ

«Գերեվարված զինծառայողների վերադարձի հարցով բանակցություններում կան որոշակի պայմանավորվածություններ»․ ՊՆ
Հայաստան
13:41, 03 июнь 2021
Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ գերեվարված զինծառայողների հարցով: 

Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Պաշտպանության նախարարությունից Civic.am-ին արդյունքների մասին կոնկրետ ոչինչ չասացին, սակայն նշեցին, որ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց մասին չմանրամասնեցին։ ՊՆ-ից հայտնեցին, որ բանակցությունների վերսկսումը, որոնք որոշ ժամանակ դադարեցված էին, կարևոր են գործընթացի դրական արդյունքի տեսանկյունից։