Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»․ ահա թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»․ ահա թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Հայաստան
13:32, 04 апрель 2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով այսօր ԱԺ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների ընտրությանը և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանի՝ հեղափությանը մասնակցած ժողովրդին ադրբեջանաթուրքական խումբ անվանելուն, ֆեյսբուքյան էջում գրել է․  
 
«Այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, խորհրդարանական ընդդիմության ապիկար դեմքի հերթական ցուցադրությունն է`մեկ միմոսի կատարմամբ: 
 
Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն իր ելույթի ժամանակ հեղափոխություն կատարած հայ ժողովրդին կոչեց «ադրբեջանաթուրքական» անունով: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ընդդիմության գենետիկ ատելության հերթական ապացույցն է: 
 
Ընդդիմությունը խորհրդարան է բերում մի մարդու, ով ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»: Սա այն նույն ընդդիմությունն է, որ հրապարակներից ժողովրդին կոչում էր «ժեխ»: Ոչինչ չի փոխվել: 
 
Միայն պատկերացրեք, թե ինչպես կպաշտպաներ ընդդիմության թեկնածուն այն մարդկանց, ում համարում է «ադրբեջանաթուրքական»:
 
Երևի այսպես են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «սիրել և պաշտպանել» հայ ժողովրդին տասնամյակներ շարունակ: Սիրել` ատելով: Նախկինում ատում էին որպես իշխանություն, հիմա ատում են որպես ընդդիմություն:
 
Ահա թե ինչու ժողովուրդը ձեզ առհավետ նետեց քաղաքական աղբանոցը: Ահա թե ինչու եք դուք այդքան ատում հայ ժողովրդին: Եվ ահա թե ինչու, դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս իշխանություն չեք տեսնի: Դա է ժողովրդի կամքը, դա է ժողովրդի որոշումը»: