Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության «փրկչական» առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է.Հայկ Կոնջորյան

Խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է։ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Մենք տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրն այս վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակում։ Ուրեմն, այո, խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է, և սա շատ կարևոր մտածելու առիթ է բոլորիս համար», -հայտարարեց Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ընդդիմությունը փորձում էր Արցախի հարցը օգտագործել իշխանությունը զավթելու համար, սակայն չստացվեց.

«Մի բան, որ ընդդիմությունը արել էր դեռևս 1998 թվականին, մի բան, որով ընդդիմությունը 20 տարի պահել էր իշխանությունը և մի բան, որը ընդդիմությունը փորձում է անել արդեն պատերազմից հետո տևական ժամանակ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ընդդիմության այս «փրկչական» առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է»,- հայտարարել է Կոնջորյանը։