Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունը կարծում է, որ խորհրդարանը պետք է ձևավորվի ընտրողների տված քվեի համամասնությամբ․

Իշխանությունը կարծում է, որ խորհրդարանը պետք է ձևավորվի ընտրողների տված քվեի համամասնությամբ․
Քաղաքականություն
10:41, 11 февраль 2021
«Չնայած «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասարակական պահանջ չկա, սակայն պատգամավորները շարունակում են քննարկումները նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ:

Մասնավորապես նախատեսվում է վերացնել բոնուսային համակարգը, որը գործում է, եթե ընտրությունների արդյունքում ընդդիմությունը ստանում է 30 տոկոսից պակաս քվե, և բոնուսային համակարգի միջոցով ընդդիմության տեղերը ավելացվում են՝ հասցնելով 30 տոկոսի:

Բոնուսային համակարգը գործեց 2018թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն իշխանությունը կարծում է, որ խորհրդարանը պետք է ձևավորվի ընտրողների տված քվեի համամասնությամբ», գրում է «Ժամանակ» թերթը։