Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում Հայաստանի դեսպան

Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում Հայաստանի դեսպան
Հայաստան
19:22, 07 апрель 2023


Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սերոբ Բեջանյանին Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»։