Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, նշել է Կաթողիկոսը

Հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, նշել է Կաթողիկոսը
Հայաստան
18:31, 05 июнь 2021
Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ, Արցախում հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականների պատվիրակության հետ այսօր այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը:

«Հայոց բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության», - ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այսօր Գարեգին Երկրորդին ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նրանք քննարկել են առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները: Հարությունյանը կաթողիկոսին է ներկայացրել հետպատերազմյան ժամանակաշրջանում առաջացած հիմնախնդիրները, դրանց լուծման գործում միասնական ջանքերի կարևորությունը: