Քաղաքացիակենտրոն
լրատվություն

MAN մակնիշի ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին

MAN մակնիշի ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին
Հայաստան
16:57, 30 апрель 2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ MAN մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության: Նոր Նորքի 9-րդ զանգվածից անցնելով Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններով` այն կհասնի Հարավարևմտյան թաղամաս:
«Ժոնգ Թոնգ» մակնիշի նոր ավոտբուսներն էլ կսպասարկեն 48 համարի նոր ուղեգիծը: Վերջնականգառներն են՝ էրեբունու Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատվածն ու Մալաթիա-Սեբաստիայի Բաբաջանյան փողոցը։