Քաղաքացիակենտրոն
լրատվություն

99 համարի ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի. քաղաքապետարան

99 համարի ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի. քաղաքապետարան
Հայաստան
21:21, 17 февраль 2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 20-ից մարտի 1-ը  99 համարի ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի 92 հասցեին հարակից ճանապարհահատված: