Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան. Զախարովա
Հայաստան
15:38, 06 июль 2023
ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Նրա խոսքով՝ այս այցը պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները մերձեցնելու միջոցառումների համատեքստում։

«Ռուսական կողմը կշարունակի ջանքերը կողմերի մոտեցումները մերձեցնելու համար: Առաջիկա պլանների մեջ է, մասնավորապես, նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան՝ նպաստելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:  Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ»,- հավելել է նա։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը միաժամանակ ողջունել է վաշինգտոնյան բանակցություններում հայ-ադրբեջանական գործընթացում առաջընթացը։