Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադան 2,5 մլն դոլար է հատկացնում ԼՂ հայերի անհետաձգելի կարիքները բավարարելու համար. Մելանի Ժոլի

Կանադան 2,5 մլն դոլար է հատկացնում ԼՂ հայերի անհետաձգելի կարիքները բավարարելու համար. Մելանի Ժոլի
Միջազգային
11:10, 29 сентябрь 2023
Կանադան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 2,5 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետ կապված հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

«Անհետաձգելի կարիքները բավարարելու համար, որ բխել են Լեռնային Ղարաբաղում խորը մտահոգություն առաջացնող ճգնաժամից, Կանադան 2,5 միլիոն դոլար է տրամադրում ԿԽՄԿ-ին: Մենք միշտ կպաշտպանենք նրանց, ովքեր գտնվում են ամենախոցելի վիճակներում»,- ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին X սոցիալական ցանցում: