Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսի Հանրապետության ընտրությունները

ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսի Հանրապետության ընտրությունները
Միջազգային
14:54, 27 февраль 2024
ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը Բելառուսի Հանրապետության ԿԸՀ-ի հրավերով փետրվարի 24-ից 26-ը այցելել են Բելառուսի Հանրապետություն։ ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են փետրվարի 25-ին կայացած Բելառուսի Հանրապետության խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ անդամները ընտրությունների ընթացքում այցելել են տարբեր տեղամասեր, ինչպես նաև մասնակցել Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի հրավիրած  մամուլի ասուլիսներին։