Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը և Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանը և Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր
Պաշտոնական
11:53, 16 июнь 2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:

Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։

Հանդիպման վերջում Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն Արմեն Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։