Հայաստանի և Տաջիկստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներն առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել

Քաղաքականություն
Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Նասրուլլո Մախմուդզոդային հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
«Կողմերը ընդգծեցին այն հանգամանքը, որ սա առաջին երկկողմ պաշտոնական հանդիպումն է երկու պետությունների ԱԽ քարտուղարների միջև:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ մեր պետությունները արդեն երկար ժամանակ է ինչ հաջող աշխատանք են ծավալում ՀԱՊԿ շրջանակներում և համոզմունք հայտնեց, որ ժամանակն է նաև երկկողմանի ձևաչափով հարաբերությունների ակտիվացման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հայ-տաջիկական համագործակցության զարգացման նպատակով Արմեն Գրիգորյանն իր տաջիկ գործընկերոջը ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակներում գործընկերների հետ երկկողմ համագործակցության կուտակած փորձը և իրենց արդյունավետությունը արդեն ցույց տված մեխանիզմները՝ մասնավորապես նշելով ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ գրասենյակների միջև կնքվող համագործակցության պլանների մասին փաստաթղթերը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային առաջարկել է սկսել երկկողմ աշխատանքներ նման փաստաթղթի մշակման նպատակով:
Կողմերը վստահություն են հայտնել, որ նման փաստաթղթի առկայությունը լավ հիմք կդառնա երկու երկրների միջև անվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով փոխշահավետ աշխատանքների համար: