Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայում

Մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայում
Միջազգային
11:29, 25 март 2024
Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։ Մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։