Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սենատի խոսնակի հետ և համագործակցության հարցեր քննարկել

Կանադայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սենատի խոսնակի հետ և համագործակցության հարցեր քննարկել
Միջազգային
13:30, 12 апрель 2024
Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Սենատի խոսնակ Ռեմոնդ Գանյեին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ 

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ ուշադրություն հրավիրելով կանանց քաղաքական առավել ներգրավվածության ապահովման խնդրի վրա։

Առանձնահատուկ կարևորվել է երկկողմ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում։

Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել կրթության ոլորտի հետագա զարգացման կարևորությանը։