Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ը հրապարակել է հայ գերիների գործով դատավճիռներն ու Ադրբեջանին մեղավոր ճանաչել

ՄԻԵԴ-ը հրապարակել է հայ գերիների գործով դատավճիռներն ու Ադրբեջանին մեղավոր ճանաչել
Միջազգային
15:46, 04 ноябрь 2021
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի կողմից խոշտանգված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի ու Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի գործով վճիռները։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի պաշտոնական կայքից։

Դատարանը բավարարել է հայկական կողմի հայցերն ու Ադրբեջանին մեղավոր ճանաչել։ Մասնավորապես, վճռում նշվում է, որ Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում 40․000 եվրո վճարել երկու գործերով։

Նշենք, որ Կարեն Պետրոսյանը 2014 թվականին մոլորվել էր, հատել հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել ադրբեջանական գյուղում: Ադրբեջանի իշխանությունները նրան ձերբակալել էին, իսկ հետո հայտարարել, թե նա մահացել է սրտի կաթվածից:

Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ին, ապա ամիսներ անց վերադարձվել Հայաստանին, իսկ որոշ ժամանակ անց՝ մահացել: