Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով փակ նիստ է անցկացվում

Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով փակ նիստ է անցկացվում
Միջազգային
18:24, 02 март 2022
Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով անցկացվում է փակ նիստ: Նիստին ներկա է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով խորհրդարանի անդամներին տեղեկացնում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մանրամասների մասին:

Խորհրդարանի պատգամավորները 10 րոպեանոց ելույթի հնարավորություն են ստանալու:

Նմանատիպ նիստ անցկացնելու նախաձեռնությունն արել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցությունը:

Ուշագրավ է, որ պատգամավորներին արգելվելու է փակ նիստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել:

Աղբյուր` ermenihaber.am