Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, հետևանքները, կարծում եմ, բոլորի համար պարզ են․ Պուտին

Եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, հետևանքները, կարծում եմ, բոլորի համար պարզ են․ Պուտին
Միջազգային
20:25, 05 март 2022
Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հակամարտության հետևանքները, որոնք կարող են առաջանալ, եթե Ուկրաինան միանա այդ կազմակերպությանը, բոլորի համար պարզ են։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկիր դառնա, ապա կազմակերպության ստեղծման համաձայնագրով՝ դաշինքի մյուս բոլոր անդամները պետք է աջակցեն նրան ռազմական հակամարտության դեպքում: Ուրեմն Ռուսաստանը պետք է կռվի ամբողջ դաշինքով։

«Հետևանքները պարզ են, թե ոչ: Կարծում եմ՝ պարզ են բոլորի համար»,- հավելել է ՌԴ նախագահը։